top of page

Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել, ինչո՞ւ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ չթռավ Արցախ․ Պողոսյան



Նախագահի նախկին խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեկ հարց: Եթե Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել երբեք ՀՀ-ի քաղաքացիական ավիացիայի համար, ապա ո՞րն էր խնդիրը, որ ՀՀ քաղաքացիական որևէ ինքնաթիռ այդպես էլ չմեկնեց Արցախ: Արցախի Հանրապետությու՞նն էի արգելել, թե Ադրբեջանն Արցախը նախկինում իրը չէր համարում և պատասխանատվություն չէր կրում: Կամ բա եթե այդպես է, այդ ինչի՞ հիմա չի մեկնում, Ռուսական խաղապահնե՞րն են արգելում, թե Տեղ գյուղից այնկողմ այլ բան կա:


Դե գնա ու փորձիր հասկանալ այս ամենը: Հիմա Ադրբեջանին պուպուշիկ եք ներկայացնում, որ ի՞նչ համոզեք, ալիևյան մի քանի օր առաջ արված հայտարարությունները հայ ազգին չէ՞ր ուղղված:


Սա ու՞մ շահերի սպասարկմանն է միտված: Պատասխանի ակնկալիք չկա: Հասկանալի է ամեն ինչ, բայց դե մինչ մի բան գրելը, ներկայացնելը լավ մտածեք, թե դրա արդյունքն ինչ է լինելու»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page