Search
Նշելով, որ Սևանը, Երևանն ու Զանգեզուրը իրենցն է՝ Ալիևն ասում է, որ իրենք արդեն գալիս են․ Պողոսյան
- Jul 14, 2021
- 1 min read

«Սա Ալիևի հերթական հայտարարությունն է, արդեն տասը տարի է՝ նա նույն բանն է ասում, թե Զանգեզուրը, Սևանն ու Երևանը Ադրբեջանի պատմականհ տարածքներն են»,- MediaHub.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ թշնամի Ադրբեջանն ու Թուրքիան նոյեմբերից ի վեր նույն բանն են ասում և դա անելու են։
«Հարցը հիմա այլ բան է՝ արդյո՞ք թշնամին այս նախադասություններն ասելով հանաք չի անում, այլ ասում է, քանի որ դա իր երազանքն է, ու ինքը պատրաստ է դա անել»,- նշեց նա։
Թևան Պողոսյանը նկատեց՝ այս հայտարարությամբ Ալիևն ասում է, որ թքած ունի այն հույսերի վրա, որոնք հայերը կապել են իր հետ, և ինքն անելու է այն, ինչ ուզում է։
Comments