Ադրբեջանցիները ցանկացել են հանգստյան օրերին Խոզնավարի ուղղությամբ առաջ շարժվել․ Թևան Պողոսյան
Շաբաթ-կիրակի օրերին ադրբեջանցիները ցանկացել են Խոզնավարի կողմից առաջ գալ, բայց մի քանի նվիրյալների շնորհիվ առաջխաղացումը կանխվել է։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարն ամեն օր պաշտոնական հայտարարում է, որ իրենք պատերազմի մեջ են։ «Մենք չպետք է զարմանանք, որ Ադրբեջանն ամեն օր կրակի մեր ուղղությամբ։ Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, ասում է՝ Երևանն էլ է իրենը, դա պատերա՞զմ չէ, միայն կրակո՞ցն է պատերազմ։ Ո՛չ, մենք հիմա էլ ենք պատերազմում»,- նկատեց նա։ Ըստ Թևան Պողոսյանի՝ ոչ պաշտոնական տվյալներին հղում տալով չէ, որ պետք է հստակ դառնա՝ մենք պատերազմի մեջ ենք թե ոչ։ Մանրամասները՝ տեսանյութում:
Comments