Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդն ընդունել է Արթուր Վանեցյանին և Վարդան Ոսկանյանին
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդն ու Արթուր Վանեցյանը քննարկել են Հայաստանի և Արցախի ներկա իրավիճակը
Նոյեմբերի 19-ին Ազգային Առաջնորդարանի Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում ընդունել է «Հայրենիք» կուսակցության նախագահ և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին եւ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին:
Ազգային Առաջնորդարանի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Սրբազան Հայրը ջերմորեն ողջունել է հյուրերին եւ հաջողություն մաղթել Իրանում իրենց առաքելությանը եւ վստահեցրել, որ իրանահայությունն ամբողջական հանձնառությամբ կանգնած է հայրենիքի կողքին՝ ի պաշտպանություն նրա եւ Արցախի:
Արթուր Վանեցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սրբազան Հորը եւ հույս հայտնել, որ հնարավոր կլինի բարելավել մեր հայրենիքի ներկա իրավիճակը:
Comments