top of page

Ռազմական փորձագետը կարծում է, որ թշնամին խնդիրը նպատակաուղղված տեղափոխել է Հայաստանի սահմաններ

  • May 22, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի կողմից այսօր հրավիրված անվտանգության մասնագետների հանդիպման ընթացքում ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ հետպատերազմյան մի քանի ամիսների ընթացքում, այն աշխատանքները, որոնք պետք է ուղղված լինեին առաջնահերթությունների սահմանմանը, չեն իրականացվել։


Ըստ փորձագետի, Արցախում ստեղծված իրավիճակը, ցավալիորեն Հայաստանում երկրորդ պլան են մղվել։ Իսկ Արցախի սահմանների անվտանգության երաշխիք չկա։ «Այստեղ պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ Հայաստանից դեպի Արցախ զորակոչի դադարեցման պայմաններում, փաստացիորեն որևէ լուրջ այլընտրանք չի առաջադրվել, բացի նրանից, ինչն այսօր իրականացվում է Արցախում »,- ասել է Տիգրան Աբրահամյանը։


Փորձագետը կարծում է, որ չնայած ռուս խաղաղապահների Արցախում իրականացրած գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում 102-րդ ռազմաբազային ներկայությունը ու վերջին շրջանում նրա հնարավորությունների ընդլայնումը մեզ որևէ ձևով չեն կարող հետ պահել Հայաստանում և Արցախում մարտունակ զինված ուժերի առկայությունից։


Աբրահամյանի խոսքով, թշնամին խնդիրը նպատակաուղղված տեղափոխել է Հայաստանի սահմաններ և վերջին շրջանում Արցախում ադրբեջանցիների ակտիվացումը շատ քիչ է քննարկում։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page