top of page

Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության ղեկավարումը փոխանցել ՌԴ-ին․Աբրահամյան

  • Aug 12, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն իր ֆյեսբուքյան էջում գրել է․


«ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ՀՀ զինված ուժերի արդիականացման և բարեփոխումների իրականացման համար։

Եթե ՀՀ իշխանությունն ընդունել է առաջարկը, ապա գոնե հիմնական գծերով պարզ է, թե ինչ մոդելով է վերակառուցվելու բանակը, ինչ սպառազինությամբ է համալրվելու և այլն։ Սրան զուգահեռ ունենք Նիկոլ Փաշինյանի առաջարկը ՌԴ-ին՝ ամբողջությամբ ապահովելու ՀՀ սահմանների պահպանությունը, ինչն իրավիճակային պատկերն ամբողջական է դառնում։

Տպավորություն ունեմ, որ Հայաստանը պատրաստվում է անվտանգության բլոկի կառավարման հսկիչ փաթեթը փոխանցել ՌԴ-ին։

Դեռ դժվար է ասել` սա միայն անվտանգային սպառնալիքների աճով է պայմանավորվա՞ծ, թե՞ կան նաև այլ գործոններ, բայց այն, որ խորքում գործընթացներ են տեղի ունենում՝ միանշանակ է»։



תגובות


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page