top of page

«Ադրբեջանը կարողանում է ՀՀ տարածքում Հայաստանին իր խաղի կանոնները թելադրել». Տիգրան Աբրահամյան

  • May 24, 2021
  • 1 min read


Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ՊՆ-ի վերջին օրերին արված պաշտոնական հաղորդագրություններին:


«ՊՆ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում անընդհատ «հիշեցնում» է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը` շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,- գրել է նա։


Ռազմական փորձագետը խոսել է նաև այն մասին, որ եթե Ադրբեջանը կարողանում է ՀՀ տարածքում իր զորքերի ներկայությունն օգտագործել և Հայաստանին իր խաղի կանոնները թելադրել՝ զիջումների կամ մեկ այլ տեսքով, ապա ՊՆ-ի հայտարարությունը ընդհանուր իրավիճակում եղանակ չի փոխում։


«Ադրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ և նրան՝ նվազագույնը մեր տարածքում, պետք է զրկել դիվանագիտական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, հակառակ դեպքում ժամանակն աշխատում է նրանց օգտին ու դա նրանք օգտագործել/օգտագործելու են գործընթացում իրենց դիրքերի ամրապնդման և կոշտացման համար»,- ասել է Աբրահամյանը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page