ՊՆ-ն և Գլխավոր շտաբը խոսում են ամեն ինչից, բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրերից. Աբրահամյան
- Aug 23, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շուրջ 40 օր է՝ տեղեկություն չունենք Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողների մասին:
Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի վերնախավը խոսում են ամեն ինչից, բացի մեր կորած 2 զինծառայողների ճակատագրերից:
Սա սովորական միջադեպ չէ, սա պատերազմական ժամանակահատվածում գրանցված դեպք չէ:
Հիշեցնեմ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հուլիսի 14-ի լուսադեմին՝ մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը մեր երկու զինծառայողի հետ, որից անմիջապես հետո մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Զինծառայողը սահմանին չի զգում պետության սատարումը, պետության ներկայությունը, սա զուտ միջադեպ չէ, սա ինքնին շատ բան է ասում զինված ուժերում, սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի և ռազմաքաղաքական իշխանության հանցավոր անտարբերության մասին»:
Comments