Search
Իշխանությունն այլ առաջնահերթություններ ունի, որը երկրի շահերի հետ չի համընկնում. Աբրահամյան
- Sep 6, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արդեն 2-րդ արտահերթ նիստն է, որտեղ օրակարգային հարցերից մեկը՝ հանձնաժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը, իշխանությունը տապալում է։
Զինված ուժերի բարեփոխումներից մինչև սահմանային անվտանգություն և «գլխներիս կախված» էսկալացիայի վտանգը երրորդ պլան մղած իշխանությունը զբաղված է ոչ մի տեղ չտանող, տհաճ քննարկումներով, իմ համար՝ նաև ձանձրալի բանավեճերով։
Մի խոսքով, անիմաստ ժամանակի վատնում, քաղաքացիների ձայնի փոշիացում ու ոչ մի հեռանկար։
Իշխանությունն այլ առաջնահերթություններ ունի, որը երկրի շահերի հետ չի համընկնում»։
Comments