«Նիկոլ Փաշինյանը, ինքնախոստովանական ցուցմունք է տվել». Տիգրան Աբրահամյան
- May 31, 2021
- 1 min read

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Այս արտահայտությունը քաղաքական, իրավական, բարոյական առումով նրա պաշտոնավարման վերջին էջը պետք է դառնա։
Կարծում եմ՝ հանրության բոլոր խմբերն այս հայտարարության մեջ, յուրաքանչյուրն իր մասով, ստացավ Նիկոլ Փաշինյան կերպարի իրական առաքելության և պատերազմում մեր տապալման պատճառների մասին հստակ տեղեկատվություն։
Հայաստանն ու Արցախը, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակում, ունեն վերածննդի հնարավորություն, որի հիմքում Փաշինյանի՝ մեր կյանքից տոտալ բացակայությունն է»։
Comments