top of page

Ցանկանում եմ, որ հերքվի գեներալ Պողոսյանի մասնակցությունը ընտրախախտումներին․ Տիգրան Աբրահամյան

  • Jun 20, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է զինվորների բաց կամ ուղղորդված քվերակությանը, նշելով, որ․ «Սյունիքի տարբեր զորամասերի զինծառայողներին ուղղորդելու, բաց քվեարկելու կամ այլ ընտրախախտումների մասին կարդալիս հիշում եմ, որ այդ կորպուսի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն է, ում մասին Արցախում ծառայելու տարիներից բարձր կարծիք եմ ունեցել։

Չեմ ուզում հավատալ, որ նա փոխվել է կամ կարող է գործող իշխանություններին նման ծառայություն մատուցել։


Ուզում եմ, որ գեներալի մասնակցությունը հնարավոր կեղծիքներին հերքվի, որովհետև ես նրան այդ դերում որևէ ձևով հրաժարվում եմ պատկերացնել։ Բայց իր զորքին ներքաղաքական, ընտրական գործընթացներին ներգրավելը կամ դրա փորձերը, եթե նույնիսկ իր կամքին հակառակ է՝ հրամանատարության պատասխանատվության տակ է»։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page