top of page

Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են. Տիգրան Աբրահամյան

  • Jun 25, 2021
  • 1 min read

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․


«Զինված ուժերում կադրային վերադասավորումներն անխուսափելի են, որոնք հիմքում ունեն մի քանի հիմնական պատճառ: Առաջինը, պայմանավորված է 2020 թվականի պատերազմի արդյունքներով և դրանում ներքաղաքական գործոնով:

Երկրորդ, այս տարվա փետրվարի ԳՇ հայտնի հայտարարությունն ու դրա տակ ստորագրություն դնողների հարցը միայն ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հեռացմամբ չի սահմանափակվելու:


Ուղղակի իշխանությունները գործընթացն անաղմուկ տանելու տրամաբանության ներքո թողել են հետընտրական ժամանակաշրջան:


Երրորդ, կան զինվորականներ, այդ թվում՝ բարձրագույն սպայական կազմից, ովքեր կարծում էին, թե ընտրություններով իրավիճակ կփոխվի և հնարավորություն կլինի գնալու զինված ուժերի իրական բարեփոխումների ճանապարհով, սակայն ընտրությունների արդյունքը դա թույլ չտվեց:


Այնպես որ, ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն՝ սպասելի են, ինչ որ առումով՝ օրինաչափ»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page