top of page

Երկրում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ պաշտպանական համակարգերի բացակայությունը. Աբրահամյան

  • Jun 28, 2021
  • 1 min read


Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքներն ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։


Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը։


Ադրբեջանցիների պահվածքը, ագրեսիան, սպառնալիք ներկայացնող վարքագիծն անհրաժեշտ համակարգերի առկայության պայմաններում առաջնային կֆիքսվեր դրա միջոցով, այլ ոչ թե տարբեր քաղաքացիական անձանց ահազանգերի, հրապարակումների կամ հեռախոսազանգերի։


Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված՝ սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի: Իսկ կառավարությունն այս ուղղությամբ բավարար քայլեր չի ձեռնարկում»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page