top of page

Սահմանային բախումների ռիսկը չի նվազում. Տիգրան Աբրահամյան

  • Jul 29, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն իր ֆյեսբուքյան էջում գրել է.


«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը տարածաշրջանում և մեր սահմանների շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ամենատարբեր դիտանկյուններից կարելի է մեկնաբանել կամ վերլուծել, բայց այս պահին կարծում եմ, որ արժե կենտրոնանանք նրա խոսքի հետևյալ հատվածին՝ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում»:


Սա նշանակում է, որ ոչ միայն սահմանային բախումների ռիսկը չի նվազում, այլ դրա վտանգավորության աստիճանի, մասշտաբի ընդլայնման սպառնալիք կա:

Իհարկե բացառելի չէ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները որոշակի խտացնելով իրադրային գույներն ու ուռճացնելով սպառնալիքների աստիճանը, հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների, սակայն իրավիճակի լրջությունը սրանից չի նվազում:


Ամեն դեպքում Հայաստանը հայտնվել է տարբեր երկրների շահերի բախման կիզակետում և իրադրության զարգացման տարբեր ուղղություններ են ուրվագծվում»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page