top of page

Օրակարգում այնպիսի զիջումներ են, որոնք տասնամյակների համար ծանր հետևանքներ են ունենալու․ փորձագետ

  • Jul 29, 2021
  • 1 min read


Ադրբեջանում կարծում են, որ պատերազմում տարած հաղթանակից հետո իրենք ունակ են լուծելու այն խնդիրները, որոնց մասին ադրբեջանցի պաշտոնյաներն անընդհատ բարձրաձայնում են։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տիրող վիճակին։


Նրա խոսքով՝ այս պահին որևէ մեկը չի կարող ասել՝ իրադրությունը կկարգավորվի, թե ոչ։ Ըստ նրա՝ ամեն բան կախված է բանակցությունների ընթացքից։


«Մենք հուսալի բանակցող չունենք, այս իշխանությունում չկան մարդիկ, որոնք ամբողջապես հասկանում են, թե մենք ինչ վիճակում ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ շատ բան կախված է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերվելիք պայմանավորվածություններից։


«Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ գործընթացներ կան, որոնք գաղտնի են պահվում հայ հասարակությունից։ Ադրբեջանն օգտվում է առիթից ու փորձում է ակտիվացնել ճնշումները, ինչը շարունակում է մնալ բարձր ռիսկայնության դաշտում։ Եվ եթե այս իշխանությանը հաջողվի թվացյալ խաղաղություն ապահովել, ապա դա լինելու է շատ կարճաժամկետ։ Բացի այդ, պետք է հասկանալ՝ որն է այդ խաղաղության գինը։ Այսօր օրակարգում այնպիսի զիջումներ են, որոնք առաջիկա տասնամյակների համար ծանր հետևանքներ են ունենալու։ Զիջումները՝ անարժանապատիվ խաղաղության դիմաց, բերելու են շատ ավելի վատ սցենարների»,- նկատեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում:



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page