Search
«Նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան». ռազմական փորձագետ
- May 22, 2021
- 1 min read

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում խոսել է վերջին տասնօրյակում Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրադրության մասին:
Ռազմական փորձագետն իր խոսքում հայտնել է, որ անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրավիճակը պատճառահետևանքային կապ ունի 2020 թվականի պատերազմի հետ, պետք է արձանագրել, որ վերջին ճգնաժամը չէր լինի կամ այսպիսի բնույթ չէր ստանա, եթե սահմանագծին պատշաճ աշխատանք և ծառայություն իրականացվեր:
«Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան»,- ամփոփել է նա:
Comments