Ոչ արժանապատիվ խաղաղությունը չի կարող երկար տևել․ Տիգրան Աբրահամյան
- Aug 2, 2021
- 1 min read

Իշխանության քննարկումներն, առաջ քաշած մոտեցումները որևէ կապ չունեն մեր շուրջ ստեղծված իրադրության հետ։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ թեև այժմ սահմանին հարաբերական հանգիստ է, դա չի նշանակում, որ լայնածավալ պատերազմի վտանգ չկա։
«Այդ ճնշումները, որոնք գործադրվում էին Հայաստանի վրա, ունեին հստակ նպատակ, իսկ այդ նպատակին հակառակորդը դեռ չի հասել։ Ադրբեջանի գործողությունները երկուսն են՝ նախ նպաստավոր դիրքերի գրավում, ապա վերահսկողություն ռազմավարական նշանակության օբյեկտների վրա»,- ասաց նա։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ ոչ արժանապատիվ խաղաղությունը չի կարող երկար տևել։ Նա նշեց, որ այս իշխանություններին որևէ ձևով չի հաջողվել անվտանգային միջավայր ստեղծել։
«Հետպատերազմյան փուլում Ադրբեջանը փորձում է վերականգնել իր բանակի մարտունակությունը, իսկ Հայաստանում իշխանությունը որևէ պատշաճ գործողություն չի իրականացրել»,- նկատեց նա։
Comments