Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում անկեղծ չէ. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է.
«Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի կամ Երևանի նկատմամբ հավակնությունների մասին հայտարարությունները պետք է ընդունել որպես փաստ, Ադրբեջանի օրակարգում գտնվող հարց։
Կա՞ մեկը, ով կասկածում է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում անկեղծ չէ կամ զուտ քարոզչական նպատակներով է նման տեքստեր հնչեցնում։
Ես վստահ եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մեկ նպատակ՝ ռազմական, քաղաքական, տնտեսական ամենատարբեր գործիքակազմով հասնել Հայաստանի ամբողջական բռնազավթմանը։
Իշխանությունն իր ներքին և արտաքին քաղաքականությամբ միայն արագացնում է այս գործընթացները՝ այդ ճանապարհին կոտրելով ցանկացած դիմադրություն, որը կարող է խանգարել սցենարային այդ զարգացումներին»։
Kommentare