top of page

Հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

  • Oct 17, 2021
  • 1 min read


Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի 9 համայնքներում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու է իր տեղական ինքնակառավարման մարմինը: Համայնքներից 3-ում՝ Շամիրամու, Ֆերիկում և Ֆիոլետովոյում, մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ: Դրանցից երկուսում նրանք նաև համայնքի ղեկավար են ընտրելու։

Գյումրի քաղաքը 2-րդ անգամ ընտրելու է ավագանի համամասնական ցուցակով՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված:

Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքներն առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page