Search
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկվել երեք երիտասարդ
- Aug 11, 2021
- 1 min read

Օգոստոսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին երեք երիտասարդի, որոնցից երկուսը Երևանի բնակիչներ էին, երրորդը՝ Մխչյան գյուղի։
Մխչյան գյուղի բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երեք կաթուցիչ, շագանակագույն և կանաչավուն յուրահատուկ հոտով զանգվածներ:
Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է հյուրասիրել երևանաբնակ երկու ընկերներին։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:
Comentarios