top of page

20-ամյա կինը թմրամիջոցներ է ստացել Հայաստանից



Անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել Է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել Է ՆԳ նախարարությունը:


Հետաքննության տվյալներով՝ հետագա իրացման նպատակով ձերբակալված կինը թմրամիջոցներն ստացել Է Հայաստանից:


Վրաստանի ՆԳՆ-ի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, Հայաստանի պետական մաքսային կոմիտեի և ԱՄՆ-ի արդարադատության նախարարության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներն իրականացրել են թմրանյութերի միջազգային հսկողական մատակարարում:


Ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել Է «Ալֆա-ՊՎՊ» թմրանյութ, մեֆեդրոն և «Ալֆա-ՊՎՊ»-ի մուլյաժ՝ որպես իրեղեն ապացույցներ:


Քրեական գործ Է հարուցվել «Թմրանյութերի, դրանց նմանակների եւ նախորդողների կամ նոր հոգեմետ նյութերի անօրինական պատրաստում, արտադրում, ձեռքբերում, պահում, փոխադրում, առաքում կամ իրացում» հոդվածով, որը «պատժվում Է մինչև վեց տարի ժամկետով ազատազրկմամբ», հաղորդել Է Sputnik-ը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page