Այսօր թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ այսօր Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը հունիսի 26-ը հռչակել է Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 7392, այդ թվում՝ 2769 անձ հաշվառված է ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, 4615 անձ՝ կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով և 8 անձ՝ կոկաինի գործածման հետևանքով։
Հաշվի առնելով թմրամիջոցների հիմնախնդրի կարևորությունը՝ Առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ։
Comentários