top of page

Փորձել էր կալանավորներից մեկին թմրամիջոց փոխանցել

  • May 20, 2021
  • 1 min read

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին քրեակատարողական հիմնարկ տեսակցության եկած Բամբակաշատ գյուղի 49-ամյա մի բնակիչ պատրաստվում է թմրամիջոց փոխանցել կալանավորներից մեկին։ Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածվողը քրեակատարողական հիմնարկից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տրամադոլի դեղահաբեր և հերոին։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

49-ամյա տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց տրամադոլի ևս 12 դեղահաբ։ Ըստ նախնական տվյալների՝ հաբերը նրա քույրն էր Ֆրանսիայից ուղարկել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page