top of page

Բենզինի գները կրկին աճել են. տնտեսագետ. «ArmDaily.am»

  • Jun 3, 2021
  • 1 min read


Վերջին օրերին hայաստանյան շուկայում կրկին բենզինի գները բարձրացել են՝ հասնելով 480-500 դրամի։


Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ սա երկու գործոնով է պայմանավորված։


«Ըստ էության՝ վառելիքի միջազգային շուկայում հատկապես բենզինի և դիզվառելիքի պահանջարկն աճել է, դա պայմանավորված է համավարակից հետո համաշխարհային տնտեսության ակտիվացմամբ։ Երկրորդ գործոնը շուկայի բարձր մենաշնորհացման աստիճանն է։ Հայտնի են վերջին շրջանի վերաբաշխումները, երբ այսօրվա իշխանությունների հովանավորյալ կամ սրտի օլիգարխներից մեկը մտավ շուկա և սկզբի շրջանում, կարծես, որոշակիորեն փորձեց մրցակցության միջոցով ինչ-որ կերպ ազդել գների վրա, բայց արդեն պարզ է, որ թանկացումները կան և դրան էլ, եթե ավելացնենք մյուս գործոնը՝ ազգային արժույթի արժեզրկումը՝ ապագայի տեսանկյունից այդ 3 գործոնները էլ ավելի կբարձրացնեն վառելիքի մանրածախ և մեծածախ գները մեր երկրում»։


Նա ընդգծեց, որ պատասխանատու կառույցը, միանշանակ, ոչ միայն կարող է, այլ պարտավոր է զսպել հետագա թանկացումը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page