top of page

«Դեմոկրատական այլընտրանքը» կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. թեկնածուն Սուրեն Սուրենյանցն է

  • Oct 31, 2021
  • 1 min read


«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Նոր Հաճնի, Վարդենիսի և Եղեգնաձորի ընտրություններին։ Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության Քաղաքական խորհուրդը` նշելով, որ Նոր Հաճնի համայնքապետի թեկնածուն Սուրեն Սուրենյանցն է։


ԴԱԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.



«Սիրելի հայրենակիցներ,


Իրազեկում ենք, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին։


Նոր Հաճն խոշորացված համայնքում սեփական ցուցակով։ ԴԱԿ ցուցակի առաջին համարը ու համայնքի ղեկավարի թեկնածուն կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է։


Եղեգնաձոր խոշորացված համայնքում ԲՀԿ-ի հետ դաշինքով։ «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը ու Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն Դավիթ Հարությունյանն է։


Վարդենիս խոշորացված համայնքում «Համերաշխություն» կուսակցության հետ դաշինքով։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը և համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։


Վստահ ենք, որ մեր ցուցակները մրցունակ են ու պայքարելու ենք հաղթանակի, առնվազն նոր ավագանիներում ծանրակշիռ ներկայություն ունենալու համար։

Իշխանությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի կիրառման, ՏԻՄ-երն ամեն գնով մոնոպոլացնելու գայթակղությունից երաշխավորելով օրինական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page