top of page

Թոփ 10 ամենաշատ բացակայող պատգամավորները․ Գագիկ Ծառուկյանը առաջինն է

  • Jun 1, 2021
  • 1 min read



7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից նիստերից ամենաշատը բացակայել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս, ըստ Tender monitoring կայքի, 652 անգամ բացակայել է նիտերից։ Ամենաշատը բացակայած հաջորդ թեկնածուն կրկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանից է՝ Վարդան Ղուկասյանը։ MediaHub-ը ամփոփել է այդ վիճակագրության տվյալները։


Վերջինս բացակայել է 647 անգամ։ Եռյակը եզրափակում է կրկին ԲՀԿ-ական Դավիթ Մանուկյանը՝ 501 բացակայություն։ Ամենաշատ բացակայած պատգամավորների թվում է Էդուարդ Բաբայանը՝ 492 բացակայություն։ Բաբայանը ևս ԲՀԿ-ական է։ 457 բացակայությամբ հինգերորդ հորիզոնականում է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 6-րդ հորիզոնականում է ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը՝ 385 անգամ։


7-րդ հորիզոնականում է Իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Վերջինս նիստերին ներկա չի եղել 369 անգամ։ 8-րդը անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է՝ 356 բացակայություն։


Հաջորդն Իմքայլական Քրիստինե Պողոսյանն է՝ 343 բացակայություն։ Տասնյակը եզրափակում է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ 331 բացակայությամբ։ Նիստերից ընդհանրապես չի բացակայել 7 պատգամավոր։


Նրանք վերջին շրջանում մանդատ ստացած պատգամավորներն են։ Նշենք, որ պատգամավորների բացակայությունների ցուցանիշն ընդհանուր է՝ առանց հարգելի և անհարգելի բացակայությունների տարբերակման:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page