top of page

Թշնամու կրակոցները չեն դադարում, սակայն Կարմիր Շուկայի ուղղությամբ չեն․ Արցախի ԱԺ պատգամավոր

  • Dec 2, 2021
  • 1 min read

Թշնամու կրակոցները դեռևս չեն դադարում, լսելի են Արցախի Կարմիր Շուկայից, սակայն գյուղի ուղղությամբ չեն։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


«15 րոպե առաջ եմ խոսել բնակիչներից մեկի հետ, որը նշեց՝ կրակոցների ձայնը բավականին լսելի է, սակայն գյուղի ուղղությամբ չէ»,- ասաց նա։


Ավելի վաղ հայտնենել էինք, որ ադրբեջանցիները այսօր կրկին կրակել են Արցախի Հանրապետությունում, այն լսելի է եղել Կարմիր Շուկայի ուղղությամբ։


«Կրակոցները լսվել են մոտ հինգ րոպե։ Կրակոցի ձայները թեթև լսվել են, Թաղավարդի կողմից, սակայն Կարմիր շուկայում լսվել են կրակոցի ձայներ, իսկ ներկա դրությամբ, կարծես թե դադարել են» -ասել էր Աթայանը։


Մերի Գևորգյան

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page