9 շինարարական ընկերություն է տուգանվել
- Sep 13, 2021
- 1 min read

Երևան քաղաքում շինարարական հրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները, շինհրապարակներից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օգոստոս ամսվա ընթացքում 9 ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների մի շարք խախտումներ։
Հիմնականում ընկերությունները շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները չեն ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։
Օրվա ընթացքում պարբերաբար չեն ջրել շինարարական հրապարակները։
Սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) չեն պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով։
Յուրաքանչյուր կազմակերպության նկատմամբ նշանակվել է 150.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տույժ։
Comments