top of page

«Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնից թունավորված բոլոր անձինք դուրս են գրվել

  • Jul 23, 2021
  • 1 min read


Հուլիսի 21-ին` ժամը 20։30֊ի սահմաններում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ.Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։


Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք ստացել են ամբուլատոր բուժում, ունեն նմանատիպ գանգատներ, նույն օրը` ժամը 14։00֊ի սահմաններում կերել են միևնույն սննդի կետից գնված տավարի քաբաբ, և ժամը 19։00-ի սահմաններում բոլորի մոտ առաջացել է փսխում և լուծ։


Ներկայումս հոսպիտալացված բոլոր անձինք դուրս են գրվել։

Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել է ինչպես սննդամթերքի նմուշառում, այնպես էլ վերցվել են կենսանմուշներ։ Հետազոտություններն ընթացքի մեջ են։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page