Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. երկրում ընթանում է քողարկված մոբիլիզացիա
«Волна Каспия» ինֆորմացիոն կայքը գրում է՝
«Ադրբեջանում մեր աղբյուրներից ստացված հավաստի տեղեկություններով, այս պահին 35 տարեկանից ցածր տարիք ունեցող քաղաքացիներին թույլ չեն տալիս երկրից դուրս գալ։ Ավելին, մարտական փորձ ունեցող բոլոր քաղաքացիների, մասնավորապես՝ 2020 թվականի ղարաբաղյան վերջին պատերազմի մասնակիցների հաշվառում է ընթանում։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ողջ տարածքում ընթանում է թաքնված մոբիլիզացիա։
Զուգահեռաբար մամուլում տեղեկություններ են շրջանառվում Թուրքիայի կողմից 45 հազարանոց ռազմական կոնտինգենտի մոբիլիզացիան և դեպի Հայաստանի Հանրապետության սահմաններ առաջխաղացման մասին։
Այս փաստերը հստակ ցույց են տալիս, որ Բաքուն չի հրաժարվել Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցքի և վերջինիս հետ սեփական պայմաններով խաղաղության պայմանագիր ձեռք բերելու մտադրությունից, իսկ Անկարան, ինչպես նախկինում, պատրաստ է ամեն ինչով օժանդակել նրան։
Ալիևն ու նրա ղեկավար Թուրքիան շարունակում են վտանգել հազարավոր մարդկանց կյանքեր և շարունակում մնալ տարածաշրջանային անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքը։»
Comentarios