Թուրքիան հայտարարել է նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին ռազմաբազայի ստեղծման մասին
- Jun 18, 2021
- 1 min read

Թուրքիան հայտարարել է նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին ռազմաբազայի ստեղծման մասին։ Էրդողանը հասկացնել տվեց, որ ռազմաբազան չի ստեղծվի առանց Մոսկվայի թույլտվության։
Սակայն կա ենթադրություն, որ Էրդողանը դա կօգտագործի Կրեմլի հետ առևտրի առարկա։ Բացի դա, Արցախյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանը ավելի շատ հակված է դեպի Թուրքիա, քան Ռուսաստան։
«Սա լկտիություն է։ Ըստ էության, խոսքը ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ստեղծման մասին է։ Այդ դեպքում դեպի մեր սահման հրթիռների հասնելու ժամանակը կհասնի մինիմալի։ Այդպիսի իրավիճակը որևէ կերպ մեզ ձեռնտու չէ։ Եթե Էրդողանի գաղափարը կյանքի կոչվի, ապա ՌԴ ՊՆ-ն պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի»,- այս կարծիքին է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը։
«Նա հիշեցրեց, որ ՌԴ զինված ուժերի տեղակայում է կատարվել Կասպից ծովի մոտ Աստրախանից։ Դա հենց այնպես չի արվել․ եթե Էրդողանին հաջողվի դա իրագործել, ապա Ադրբեջանում ստեղծվող բազան կհայտնվի ՌԴ-ի թիրախում»,- եզրափակել է նա։
Comentarios