Թուրքական բանակը սեփական արտադրության նոր հրթիռային համակարգեր կունենա. «Tert.am»
Թուրքիան հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության համազարկային կրակի հրթիռային համակարգը, որը պատրաստ է երկրի զինված ուժերի կողմից օգտագործման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
107 մմ հարվածային համակարգը մշակվել է առաջատար թուրքական հրթիռային Roketsan ընկերության և տեղական MKEK պաշտպանական ընկերության կողմից: Այն հիմնված է Vuran բազմակողմանի զրահամեքենայի վրա, որն արտադրում է թուրքական BMC Otomotiv ընկերությունը:
«Մեր պաշտպանական արդյունաբերությունը համախմբում է իր հնարավորությունները և առաջարկում լուծումներ թուրք զինվորականների համար դաշտային պայմաններում»,-նշել է Դեմիրը:
Նա նշել է, որ համակարգը մեկ համազարկով կարող է արձակել 12 հրթիռ:
Comments