top of page

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը կրճատել են մինչեւ յոթ օր

  • Jan 6, 2022
  • 1 min read


Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը կրճատել են մինչեւ յոթ օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Կորոնավիրուսով վարակվածների համար կարանտինային շրջանը կտեւի յոթ օր։ Եթե ​​հինգերորդ օրը ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ցույց տալիս, ապա կարանտինն անմիջապես ավարտվում է»,-ասված է ԱՆ ղեկավարի հայտարարության մեջ։ Նախկինում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը տեւում էր 14 օր։


Նա նաեւ նշել է, որ չնայած հանրապետությունում օմիկրոն շտամի տարածմանը՝ «դպրոցներում կշարունակվի դասապրոցեսը, դպրոցները չեն փակվի, քանի դեռ բոլոր հիմնարկները չեն փակվել։


Չորեքշաբթի օրը Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսով վարակման 66467 նոր դեպքի մասին։

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page