Թուրքիայում հնարավոր են համարել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը մինչև աշուն
- Jun 18, 2021
- 1 min read

Թուրքիայի տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը, դա կարող Է տեղի ունենալ հուլիսի կեսից, օգոստոսից ոչ շուտ և նույնիսկ սեպտեմբերին: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանն ապրիլի 15-ից անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով սահմանափակել Էր Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը: Մայիսի վերջին կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը հաղորդել Էր սահմանափակումները մինչև հունիսի 21-ը երկարացնելու մասին: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունում, ռուսաստանցի փորձագետների պատվիրակությունը հունիսի 17-ին ժամանել Է Թուրքիայի Անթալիա քաղաք՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը տուրիստական օբյեկտներում:
«Թուրքական տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը: Հուլիսի կեսերից, օգոստոսից ոչ շուտ, նույնիսկ սեպտեմբերին»,-գործակալությանն ասել Է աղբյուրը:
תגובות