top of page

Էրդողանը Եվրոպան մահմեդականների համար «բաց բանտ» է անվանել. «News.am»

  • May 13, 2021
  • 1 min read


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպան 35 միլիոն մահմեդականների համար բաց բանտ է անվանել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Hürriyet Daily News-ին:

Թուրքիայի ղեկավարը դատապարտել է Եվրամիությունում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, իսլամաֆոբիայի աճը եւ խտրական քաղաքականությունը:


Նա հայտարարել է, որ իսլամաֆոբիան պակաս վտանգավոր չէ, քան կորոնավիրուսը, եւ նույն արագությամբ տարածվում է եվրոպական երկրներում:


«Ոչ մի տարբերություն չկա Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հրեաների նկատմամբ ատելության մթնոլորտի եւ այն մթնոլորտի միջեւ, որ այսօր ստեղծվում է մահմեդականների դեմ»,- ասել է Էրդողանը: Նա նշել է, որ իսլամի հետեւորդները գնալով ավելի շատ են «պիտակավորվում որպես օտարներ», հատկապես՝ հիջաբով կանայք:


Քաղաքական գործիչն ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդները չեն պայքարում իսլամաֆոբիայի դեմ եւ այն օգտագործում են իրենց նպատակների համար: Նրա կարծիքով՝ իրավիճակը հասել է կրիտիկական մակարդակի, եւ Եվրոպայում բոլոր մահմեդականները բախվում են անվտանգության լուրջ սպառնալիքների:


Էրդողանը նաեւ քննադատել է ծայրահեղականության դեմ պայքարի օրենքը, որը կարող է ընդունվել Ֆրանսիայում: Նա ասել է, որ օրենքը խախտում է մարդու իրավունքները, սահմանափակում է կրոնի ազատությունը եւ խարխլում է ժողովրդավարական արժեքները:


«Մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը հնարավորինս շուտ չեղյալ կհամարի այդ օրինագիծը»,- հավելել է նախագահը:


Ապրիլին Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը ներկայացրել է նոր հակաահաբեկչական օրենսդրության նախագիծ, որը քննադատության է արժանացել իրավապաշտպանների կողմից, քանի որ դրա որոշ դրույթներ խախտում են գաղտնիության մասին օրենքը: Նախաձեռնության շրջանակներում ներկայացված առաջարկությունները թույլ կտան իշխանություններին պարբերաբար հետեւել մարդկանց վարքագծին համացանցում եւ ավելի երկար պահել նրանց տվյալները:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page