top of page

Անկարայում մեկնարկել են Թուրքիայի ՊՆ և ԳՇ նոր շենքի կառուցման աշխատանքները. թուրքագետ

  • Sep 1, 2021
  • 1 min read


Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են «թուրքական Պենտագոնի»՝ Թուրքիայի ՊՆ և ԳՇ նոր շենքի կառուցման աշխատանքները։ 2023թ. բացվելիք այս կառույցն ունի կիսալուսնի և աստղի տեսք, որոնք Թուրքիայի դրոշի խորհրդանիշներն են։


Իրականում նոր շենքի կառուցումը խորհրդանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխությունը. Թուրքիան իր արտաքին հարցերի լուծման հիմնական գործիք համարում է ռազմական ուժը (hard power)։ Այս փոփոխությունը ընդունված է կոչել «միլիտարիզացում»՝ արտաքին քաղաքականության ռազմականացում։


Այս շենքն, ըստ էության, նաև ուղերձ է տարածաշրջանին. Թուրքիան տարածաշրջանում (այդ թվում՝ Հարավային Կովկասում) չի պատրաստվում խաղաղության»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page