top of page

Ինչու՞ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը. Փայլյանը՝ մեջլիսին

  • Aug 20, 2021
  • 1 min read


Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը։


«Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։


Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում և հավելել, որ 90-ականներին այն հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել:


Նրա խոսքով` գանձախույզների և կապալառուների կողմից այս տարածքի նկատմամբ իրականացված թալանը խորապես վիրավորել է Թուրքիայի հայ համայքին:


Փայլանը նաև հիշեցրել է, որ վերջին օրերին գանձախույզները բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող որոշ գերեզմաններ և մարդկանց ոսկորները ցրիվ են տվել:


Ստացված ահազանգից հետո ոստիկանական ստորաբաժանումները ուսումնասիրություններ են կատարել դեպքի վայրում, այնուհետև փակել բացված գերեզմանները:


Պատգամավորը հարցադիմում է ներկայացրել՝ ակնկալելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյի պատասխանը։


Նա հետևյալ հարցերն է ուղղել նախարարին․


1) Ինչու՞ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը:

2) Որևե բան ձեռնարկե՞լ եք Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձախույզներին հայտնաբերելու ուղղությամբ:

3) Մշակութային արժեքներին մեծ վնաս հասցնող գանձախույզների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

4) Երկրի մասշտաբով հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու համար որևէ ծրագիր ունե՞ք:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page