top of page

Թուրքիայի խորհրդարանի 28 ընդդիմադիր պատգամավորներ կարող են զրկվել անձեռնմխելիությունից

  • Jan 4, 2022
  • 1 min read

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 28 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ 40 նոր միջնորդությունները հասել են Թուրքիայի մեջլիս: Այդ մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:


Միջնորդությունների մեջ է նաև ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Փերվին Բուլադանի վերաբերյալ միջնորդությունը:


Միջնորդությունները արդեն փոխանցված են խորհրդարանի Սահմանադրության և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված միացյալ հանձնաժողովին։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page