top of page

Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը

  • Aug 14, 2021
  • 1 min read

Եղանակային կտրուկ տատանումների հետևանքով նաև կարկուտ է տեղացել Վարդենիսում։


MediaHub.am-ի հետ զրույցում Վանևան համայնքի ղեկավար Իգր Հարությունյանը հայտնեց, որ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժել է իրենց համայնքը։


«Ժամը 18:00-ից մոտ մեկ ժամ խոշոր կարկուտ էր գալիս։ Ամբողջ բերքը ոչնչացրել է», - ասաց Հարությունյանը։


Համայնքապետի խոսքով ամբողջությամբ վնասվել է նաև Տորֆավան, Լուսակունք, Վարդենիս, Ակունք, Ծովակ և մի շարք այլ համայնքների բերքը։


Համայնքապետը նշեց նաև, որ անձամբ կապ է հաստատել Գեղարքունիքի մարզպետարանի հետ, ներկայացրել իրավիճակը։











Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page