top of page

Կիևի օդանավակայանում կեղծ անձնագրերով 5 հայ է հայտնաբերվել

  • Nov 28, 2021
  • 1 min read


Ուկրաինայի սահմանապահները Կիևի Բորիսպոլ օդանավակայանում հայտնաբերել են Հայաստանի 5 քաղաքացիների, որոնք Ուկրաինայի քաղաքացու կեղծ անձնագրեր են ներկայացրել։ Ինչպես հայտնում է Корреспондент.net-ը՝ այս մասին նոյեմբերի 28-ին հայտնել է Պետական սահմանապահ ծառայությունը։


Նշվում է, որ փաստաթղթերում հայտնաբերվել են մասնակի կեղծման նշաններ։


Հայերն Ուկրաինայում կեղծ անձնագրեր ձեռք են բերել անհայտ անձից 10 հազար դոլարով։ Հայաստանի քաղաքացիներն արդեն ենթարկվել են վարչական պատասխանատվության, նրանց մուտքը Ուկրաինա 3 տարով արգելվել է։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page