Կիևում մի քանի պայթյուն է որոտացել
Ուկրաինայի մայրաքաղաքում՝ Կիևում, Շևչենկովսկի շրջանում հոկտեմբերի 10-ին, մի քանի պայթյուն է որոտացել։
Ukrinform-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Մի քանի պայթյուն Շևչենկովսկի թաղամասում՝ մայրաքաղաքի կենտրոնում. Բոլոր ծառայությունները տեղում են։ Մանրամասները՝ ավելի ուշ»,- ասել է Կլիչկոն։
Կիևի կենտրոնում՝ պայթյունների վայրում ավտոմեքենաներ են այրվում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք է հայտարարվել։
Comments