top of page

Մակրոնը Ալիևին խորհուրդ է տվել թույլ տալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Ղարաբաղ

  • Jun 3, 2021
  • 1 min read


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։


«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անց պետք է շարունակել աշխատել կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար» - նշել է Մակրոնն իր նամակում:


Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ սահմանգծում կիրականացվի, գերիներն էլ ազատ կարձակվեն։


«Կարևոր է նաև, որ տարածաշրջանի ողջ ժառանգությունը պահպանվի իր բազմազանությամբ։ Այս կապակցությամբ խորհուրդ կտայի դյուրացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության մուտքը», - ասված է նամակում:


Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Օդրի Ազուլեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել էր փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ պաշտպանելու համար մշակութային ժառանգության օբյեկտները։ Մարտի կեսերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Բաքուն պատրաստ է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը։ Բայց այցի օրը մինչև հիմա էլ դեռ չի որոշվել։



Hozzászólások


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page