ԱՄՆ-ը աշխարհի համար ծաղրի առարկա է դարձել. Թրամփ
ԱՄՆ-ը աշխարհի համար ծաղրի առարկա է դարձել: Նման հայտարարություն է արել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում իր կողմնակիցների հետ միջոցառման ժամանակ։ Թրամփը կարծում է, որ անհրաժեշտ է պահպանել ամերիկյան երազանքը, որը Ջո Բայդենի գլխավորած ներկայիս վարչակազմը նույնպես ոչնչացնում է։ «ԱՄՆ-ը խնդիրներ ունի»,- ասել է Թրամփը։ Մեծահարուստ հանրապետականը դգոհել է, որ տղամարդիկ մասնակցում են կանանց մրցումներին, իսկ ուսուցիչները երեխաներին սեռափոխության օրակարգ են սովորեցնում: Թրամփն անառողջ է անվանել ամերիկյան ներկայիս վարչակազմի նման գործողությունները։ Նա կարծում է, որ Միացյալ Նահանգները դավաճանել է այն ամենին, ինչ արժեքավոր է, որը փոխանցվել է այսօրվա ամերիկացիներին իրենց նախնիներից, ովքեր «քրտնաջան աշխատել են և տառապել, զոհաբերվել հանուն մեր ապագայի և ազատության»։
Comentários