Դատարանը ոստիկանության գործողությունները՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչել
- May 23, 2021
- 1 min read

Հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն մեջ կասկածվող Ս․ Ջ․-ի ձերբակալությունը դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, համարել է ոչ իրավաչափ և վերջինիս ազատ արձակելու մասին որոշում է կայացրել։
Ձերբակալման ոչ իրավաչափության դեմ դատարան բերված միջնորդության մեջ փաստաբան Վահագն Քեշիշյանը նշել է, որ ձերբակալելով Ս․ Ջ-ին՝ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել քրեական դատավարությամբ սահմանված նորմերի էական խախտում։
Մասնավորապես, չի կատարվել պատշաճ փորձաքննություն։ Փորձագետը եզրակացության մեջ հստակ չի արձանագրել, թե ինչ քանակի թմրամիջոց են պարունակում տվյալ դեղահաբերը։
Ըստ Քեշիշյանի, ոստիկանության աշխատակիցները նման ծանր հանցագործության մեջ կասկածելու համար, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեին փորձագետի եզրակացությունը դեղահաբերում թմրամիջոցի ծավալի մասին, որը էական է քրեական գործի և անձին ազատությունից զրկելու համար։
Comments