top of page

Միջնորդություն է ներկայացվել դատարանին կալանք դնել Նիկոլ Փաշինյանին պատկանող գույքի վրա

  • May 11, 2021
  • 1 min read

Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի քաղաքացիական գործով փաստաբան Անի Մուրադյանը տեղեկացնում է, որ Վահագն Վերմիշյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին:


Նա դատարանին միջնորդել է նաև հայցի ապահովման միջոց կիրառել՝ խնդրելով կալանք դնել Նիկոլ Փաշինյանին պատկանող շարժական և անշարժ ամբողջ գույքի վրա:

«Միջնորդությունը պատճառաբանված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ից չի լինելու վարչապետ և իրեն բնորոշ ոճով խուսափելու է հնարավոր դատական ակտով բռնագանձվելիք գումարը վճարելուց»,-նշել է Անի Մուրադյանը:


Նա տեղեկացրել է նաև, որ ստացվելիք ամբողջ գումարը (3.000.000 ՀՀ դրամ) ուղղվելու է Նիկոլ Փաշինյանի ջանքերով կալանավորման տակ գտնվող Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոփոխելու և գրավի կիրառման դեպքում գրավի գումարը վճարելուն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page