Search
Կոչ եմ անում արտերկիր խոպան գնացած բարեկամներին «բերման ենթարկել»․ Քերոբյան
- Jul 21, 2021
- 1 min read

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն ԱՄՆ դոլարը։
«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643 256, մայիսի նկատմամբ աճելով 8 305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպան գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»,- գրել է նա։
Comments