Search
Մենք բոլորս անհանգստացած ենք Գորիս-Կապան ճանապարհով, բանակցություններով հարցը կլուծվի․ Քերոբյան
- Sep 20, 2021
- 1 min read

«Մենք բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որն այսօր առկա է, բայց նաև վստահ ենք, որ խնդիրը մոտ ապագայում կլուծվի»,- լրագրողների հետ զրույցոում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։
Քերոբյանը վստահ է՝ ադրբաջանցիների հետ բանակցությունների միջոցով կարելի է հասնել նրան, որ այդ ճանապարհը նորմալ գործարկվի։
«Գիտեք նաև, որ մենք շրջանցիկ ճանապարհն ենք շատ ակտիվ վերակառուցում, որպեսզի այն հասանելի լինի բեռնատարների համար։ Բացի դրանից, Հյուսիս-հարավի Քաջարան-Սիսիան հատվածում արված խոշոր ներդրումները՝ մոտ մեկ միլիարդ դոլլարի, իրագործման փուլում են»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։
Comments