top of page

Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Քերոբյան

  • Sep 24, 2021
  • 1 min read


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆոյսբուքյան էջում գրել է.


«Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է, որ վերջին տարիներին իր մեծ ներդրումն է ունենում տնտեսական աճի և մարդկանց բարեկեցության մեջ։


Կառավարությունն ինքն էլ է արդեն հանդես գալիս որպես խոշորագույն պատվիրատու այս ոլորտում՝ առաջիկա 5 տարիների համար սահմանելով լայնամասշտաբ կապիտալ ծախսերի նշաձող՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 2600կմ ճանապարհ, 15 ջրամբար։


Այսօր արդեն մեր կառավարությունը հաստատեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր ներդրումային ծրագիրը. հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մեջ կներդրվի շուրջ 1 միլիարդ դոլար։

Այսպիսի ներդրումների ծավալ Հայաստանում երբևէ չի եղել և նման ծրագրերը շատ են լինելու։


Այսօր իմ գործընկերների հետ միասին ներկա եմ գտնվել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը եւ ծանոթացել ոլորտի նորություններին»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page