Search
Վահե Գևորգյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ
- Sep 7, 2021
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Գևորգյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Մինչ այս Գևորգյանը զբաղեցնում էր ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը:
Comments