Search
Ոստիկանապետը՝ քաղաքացուն երեխայի առաջ ծեծելով բերման ենթարկելու դեպքի մասին
- Oct 14, 2021
- 1 min read

Երեկ ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեսանյութեր էր հրապարակել և կից գրությամբ հայտնել, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել տղամարդու նկատմամբ իր երեխաների աչքի առաջ:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները փորձում բերման ենթարկել տղամարդուն։
MediaHub.am-ը ոստիկանություն է դիմել՝ պարզելու միջադեպի մանրամասները։ Մեր հարցին ի պատասխան ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն։
Comments